Ահա իսկական սպայի ուսադիրների քաշը:
ԳՈՒՐԳԵՆ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ, արցախցի կապիտան, հրետանային մարտկոցի հրամանատար:
1918 թ., երբ թուրքական բանակը Ղարաքիլիսայի մատույցներում էր, Տեր-Մովսիսյանը բարձր հրամանատարության կողմից հրաման է ստանում նահանջել դեպի Սևանի ավազան, իսկ թնդանոթները թաղել Ծովագյուղի մոտ: Նա հրաժարվում է կատարել այդ հրամանը` ասելով.
«Ես չե՛մ հնազանդի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:
Կապիտան Տեր-Մովսիսյանի խոսքը վերածվեց գործի. նա Գարեգին Նժդեհի հետ մեկնեց ճակատ, հրետանային ճշգրիտ հարվածներով կարողացավ քանդել թշնամու մարտակարգերը` նյութական և մարդկային կորուստներ պատճառելով նրան: Մարտի վճռական պահին նկատելով առաջին գծի որոշակի պասիվությունը` հեծելազորի հետ միանում է մերձամարտին, որի ընթացքում էլ զոհվում է` հավատարիմ մնալով խոստմանը:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ